Ռուս խաղաղապահների «քոչվոր» ականանետի մարտավարությունը Արցախի լեռներում
Քաղաքական
10:29 10/08/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահների «քոչվոր» ականանետի մարտավարությունը Արցախի լեռներում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ընթացիկ մարտական պատրաստության շրջանակներում Ստեփանակերտի ուսումնական զորավարժարանում մշակել են ժամանակակից մարտ վարելու «քոչող» ականանետի մարտավարությունը Արցախում:

Զորավարժությունների մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրետանու անձնակազմը մեքենայի թափքում տեղադրված զինատեսակներից համազարկեր է արձակել լեռներում բնական խոչընդոտների հետևում տեղակայված չդիտարկվող թիրախների ուղղությամբ:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, լեռնային տեղանքում գտնվող ականանետերը կարճ ժամանակահատվածում 500-ից 2000 մետր հեռավորության վրա խոցեցել են պայամանկան զրահատեխնիկայի, կենդանի ուժ և հակառակորդի դիրքերի մոտ 50 թիրախ:

«Այսօր, հատուկ ուսուցման շրջանակներում, մենք գործնականում կիրառեցինք ականանետերի շարժական խմբերի գործողությունները: Հաշվարկների առաջադրանքները ներառում էին ժամանակավոր դիրքի անցնելու, թիրախները ճնշելու և հնարավորինս շուտ դիրքը լքելու հրամանի իրականացումը: Ստացած խնդիրն ավարտելու համար պահանջվող ժամանակը կրճատելու համար ստանդարտ սարքավորումների վրա արդեն տեղադրվել են 82 մմ տրամաչափի ականանետեր, ինչը նվազեցնում է կրակային դիրքը գրավելու համար պահանջվող ժամանակը: Անձնակազմը կատարեց առաջադրանքը, օրվա գնահատականները լավ և գերազանց էին»,-ասել է դասի ղեկավար Անդրեյ Մոխովը:

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ «քոչող» ականանետերի մարտավարությունը թույլ է տալիս խաղաղապահ անձնակազմին հաշվարկներին ակնթարթորեն հետ մղել պայմանական հակառակորդի գերակա ուժերի գրոհները և հնարավորինս արագ փոխել կրակակետերը՝ հակահրթիռային մարտի գործողությունների շրջանակներում:

Placeholder