Կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններում
Մշակույթ
10:42 10/08/2021
Հայաստան

Կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով 5 համերգներով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում:

Նվագախմբից հայտնում են, որ օգոստոսի 10-ին և 11-ին համերգները կանցկացվեն Դուբայի շքեղ օպերային դահլիճում: Երաժիշտներն արդեն իսկ ժամանել են Դուբայ, և նվագախումբն այսօր անց է կացնում առաջին փորձը:

Համերգների դիրիժորներն են էրնսթ Վան Թիելը և Սթիվ Սիդվելը։ Համերգային ծրագրում հայտնի Joker ֆիլմի կինոերաժշտությունն է, ինչպես նաև ABBA, DISCO և West End սիմֆոնիկ շոու ծրագրերը:

Ի դեպ, Դուբայի օպերան բացվել է 2016 թվականին՝ դառնալով երկրի կարևոր խորհրդանիշներից մեկը: Առաջին համերգին հանդես է եկել Պլասիդո Դոմինգոն, այնուհետև օպերան հյուրընկալել է բազում աշխարհահռչակ մենակատարների ու երաժշտախմբերի:

Այս բեմում հանդես է եկել նաև լեգենդար տենոր Խոսե Կարերասը: Կամերային նվագախմբի համար նշանակալի է հանդես գալ այս սրահում:

Հայաստանում նվագախմբի հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին:

Placeholder