Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Աթաջանյանին արտաշիրիմել են
Հասարակություն
18:06 10/08/2021
ԼՂՀ

Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Աթաջանյանին արտաշիրիմել են

Փրկարար ծառայության ենթասպա Հարություն Յուրիի Աթաջանյանն այսուհետ կննջի հայրենի ծննդավայրում՝ Ստեփանակերտում: Տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում ԱԻՊԾ համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին Հարությունը կատարելէ  հումանիտար առաքելություն: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանի Սղնախ գյուղի մոտակայքում:

Հուղարկավորվել էր ՀՀ Արարատի մարզի Ոսկեհատ գյուղում: Հարազատների նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել նրա արտաշիրիմումը: Հուղարկավորմանն այսօր մասնակցել են ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ ուղեկցությամբ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի, Հարությունի հարազատներն ու համածառայակից ընկերները:

Հարություն Աթաջանյանը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում: 2009 թվականին ավարտել է ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի    «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: 2004-2006 թվականներին ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում:

2009 թվականին աշխատանքի է ընդունվել Արտակարգ իրավիճակների ծառայությունում, 2011 թվականին նշանակվել է վարորդ-փրկարար պաշտոնին:

Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար Հ.Աթաջանյանը  հետմահու պարգևատրվել է «Արիություն»  մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 որդի:

 

Placeholder