Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ կիրականացվի
Տնտեսություն
11:56 10/08/2021
Հայաստան

Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ կիրականացվի

Cham Wings ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 4-ից կմեկնարկի Հալեպ- Երևան- Հալեպ երթուղով չվերթներ: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
 
Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար «Արմենիան» խնդրում է դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Placeholder
Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ կիրականացվի