Գերիների հարազատները գիշերել են կառավարության շենքի դիմաց
Քաղաքական
13:24 10/08/2021
Հայաստան

Գերիների հարազատները գիշերել են կառավարության շենքի դիմաց

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող տղաների հարազատներն արդեն երկրորդ օրն է՝ կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գիշերել են կառավարության շենքի դիմաց։

Խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկանում են Նիկոլ Փաշինյանից տեղեկանալ, թե երբ են վերադարձնելու իրենց որդիներին, եղբայրներին։

Հիշեցնենք, որ նրանք դուրս են եկել փողոց «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Աջակցեք հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձման գործընթացին»,  «Հրադադարի հայտարարության բոլոր դրույթները պետք է կատարվեն», «Ադրբեջանն առևանգել է Հայաստանի քաղաքացիներին ու ապօրինի կերպով չի վերադարձնում նրանց», «Ազատություն հայ ռազմագերիներին», «Ադրբեջանը ոտնահարում է Ժնևի կոնվենցիան» օտար լեզուներով այս ու այլ գրություններով փոքրիկ պաստառներով։

Placeholder
Գերիների հարազատները գիշերել են կառավարության շենքի դիմաց