Օգոստոսի 13-ին, ժամը 16։00-ից  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի  մուտքը  փակ  կլինի
Մշակույթ
16:18 11/08/2021
Հայաստան

Օգոստոսի 13-ին, ժամը 16։00-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի

Օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին, Մոսկվայի դասական նվագախումբը (Moscow Classic Ensemble-ը) հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մասնակցելու «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական համերգին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ից հայտն ում են, որ Moscow Classic Ensemble-ի կատարումներով կհնչեն՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու հայտնի ստեղծագործությունները։

Միջոցառման  շրջանակում  կգործի  նաև տոնավաճառ-ցուցահանդես, որտեղ ներկայացված  կլինեն  «Տերյան»  մշակութային  կենտրոնի, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Կներկայացվեն նաև հայտնի նկարիչ-դիզայներ Լիլիա Մելիքյանի «Անցյալի ապագա» տարազները:

Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները երաժշտական գործիքներ ձեռք կբերեն արցախցի այն երեխաների համար, ում ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց օջախները 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նախատեսվում է նաև վճարել նրանց ուսուցման վարձը երաժշտական կրթօջախներում՝ հնարավորություն տալով երեխաներին շարունակել  իրենց  ուսումը։

 

 

Placeholder