Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց
Տնտեսություն
18:07 11/08/2021
Հայաստան

Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում գործարկել է  ակցիա: Դրանով  սկսնակ և գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով:

Կոնվերս Բանկից հայտնում են, որ սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված:

Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են:

Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝  Իրավաբանական անձ  և Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը և վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն:

Իսկ  Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձի առնվազն 50% բաժնետեր/եր/, տնօրեն կամ իրական շահառու հանդիսացող կին ֆիզիկական անձ վարկառուների համար՝ խնայողական հաշվի բացումը և վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:

Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար ֆինանսական խորհրդատվություն:

Մանրամասները՝ հղումով։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց