Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր կլինեն Մատաղիս-Թալիշ ուղղություններում
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊ ծառայությունից։
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյան տեղեկություն:
ԱԻՊԾ-ից հիշեցնում են, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն հաստատվել է 1634 աճյուն: