Աֆղանցի հարյուրավոր ուժայիններ հանձնվել են թալիբներին
Քաղաքական
14:17 11/08/2021
Աշխարհ

Աֆղանցի հարյուրավոր ուժայիններ հանձնվել են թալիբներին

Աֆղանստանի անվտանգության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ հանձնվել են «Թալիբան» շարժման գրոհայիններին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Առավոտյան Կունդուզ նահանգի օդանավակայանում գտնվող հարյուրավոր զինվորներ, ոստիկաններ և դիմադրության ուժեր հանձնվել են թալիբներին իրենց ամբողջ սարքավորումներով»,- հայտարարել է նահանգային խորհրդային անդամը։

Ըստ աֆղանական գործակալության՝ թալիբները վերահսկում են երկրի 9 հյուսիսային նահանգներից 7-ի կենտրոնները:

Placeholder
Աֆղանցի հարյուրավոր ուժայիններ հանձնվել են թալիբներին