Կիրկորովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա
Մշակույթ
11:29 12/08/2021
Աշխարհ

Կիրկորովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին արգելել է երկիր մուտք գործել երեք տարի ժամկետով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառել է այն անձանց ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար:

Ավելի ուշ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիրկորովին հեռացրել են սև ցուցակից անվտանգության ծառայության նոր դիմումի պատճառով:

«Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերից ելնելով,2021 թվականի հունիսի 7-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել արգելել Կիրկորովի մուտքը  Ուկրաինայի տարածք երեք տարի ժամկետով», - հայտնել են տեղական մամուլից։

Placeholder