Օգոստոսի14-ից սեպտեմբերի 4-ը Թբիլիսիում տրանսպորտը չի գործի
Տարածաշրջան
20:18 12/08/2021
Տարածաշրջան

Օգոստոսի14-ից սեպտեմբերի 4-ը Թբիլիսիում տրանսպորտը չի գործի

Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը` րոպեներ առաջ հայտնեց միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, գրում է aliq.ge-ն։

Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների (դելտա շտամ) լայն շրջանառությունը:

Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:

Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: Սահմանափակումներով կաշխատեն նաև երեխաների ժամանցի կենտրոնները:

Սննդի կետերի աշխատանքը ժամը 00: 00 -ի փոխարեն թույլատրելի կլինի մինչև 23 00 -ն: Պետական ​​գերատեսչություններին հանձնարարվում է հնարավորության սահմաններում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի:

Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ: Պետությունը խոստանում է ապահովել պատվաստվող քաղաքացիների տեղափոխումը  կլինիկաներ:

Գոյություն ունեցող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս կխստացվի` ներառյալ սոցիալական միջոցառումների` հարսանիքների, ծնունդ-կնունքների, հոգեհացերի  անցկացումը. նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում` օբյեկտի գործունեությունը կդադարեցվի:

Խորհուրդ է տրվում, որ սեպտեմբերից ռեստորաններ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և նմանատիպ հաստատություններ այցելող անձինք պատվաստված լինեն գոնե մեկ դոզայով, կամ 72 ժամվա ընթացքում արված թեստի բացասական պատասխան ունենան:

Լրացուցիչ կարգավորումների մասին խորհուրդը կտեղեկացնի առաջիկայում:

Placeholder