Երբ ոչթուրքականինը գովազդ չէ
Տնտեսություն
09:30 12/08/2021
Հայաստան

Երբ ոչթուրքականինը գովազդ չէ

«Մի քանի տարի առաջ, երբ գրում կամ խոսում էի թուրքական ապրանք չգնելու և փոխարենը տեղական արտադրությունը զարգացնելու մասին, շատերն առնվազն թերահավատորեն էին վերաբերվում և պնդում, թե դա անհնար է։ Օրինակ անձեռոցիկների և հիգիենայի այլ պարագաների հարցում պնդում էին, որ թուրքական սելպակին այլընտրանք չի կարող լինել։ Հիմա, երբ ունենք տեղական արտադրության Soft Papyrus  և այլ որակյալ ապրանքանիշներ, որոնք շուկայից դուրս են մղում թուրքական սելպակներին, վստահորեն պնդում եմ, որ դա հնարավոր է նաև արտադրության այլ ճյուղերում։

Հաջողության հասնելու կարևորագույն պայմաններից մեկը ձախողումից չվախենալն է։
Մենք պետք է նվազագույնի հասցնենք ներմուծումն ու առավելագույնի` արտահանումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Արման Հայրապետյանը, ով հայտնի է իր սոցիալական կամավոր ծրագրերով։։

Գրառման տակ քննարկում է ծավալվել, որտեղ խնդիրներից մեկը հումքի մասին է։ 

«Հումքի խնդիրը լուրջ է, բայց ոչ անլուծելի։ Փոքր ծավալների դեպքում տեղում արտադրելը կամ այլ երկրներից ներմուծելը ֆինանսապես արդարացված չի, սակայն ծավալներին մեծանալուն զուգահեռ կարելի է առնվազն այլ երկրներից ներմուծել։ Հագուստի դեպքում մի շարք ԵԱՏՄ երկրներից էլ կարելի հումք ներմուծել, Չինաստան ու այլ երկրներից էլ։

Մի բան է 1000 հատ շապիկի հումք բերելը, լրիվ այլ բան` 1000000 շապիկինը»,- մեկնաբանում է Արման Հայրապետյանը։ 

Կարող եք միանալ քննարկմանը ձեր մտքերով, առաջարկներով՝ այստեղ։

Placeholder