Ջրհեղեղներ Թուրքիայում
Հասարակություն
09:12 12/08/2021
Տարածաշրջան

Ջրհեղեղներ Թուրքիայում

Թուրքիայի հյուսիսային շրջաններում երեքշաբթի ու չորեքաբթի տեղացած ուժեղ տարափների պատճառով ջրհեղեղներ են։ Այս մասին հաղորդում է թուրքական Daily Sabah-ը, փոխանցում՝ Գազետա.ռու-ն։

Թերթը հայտնում է, որ հեղեղումների պատճառով տուժել են Սինոպ և Բարտին գավառները, որտեղ անհետ կորել է 80-ամյա կին։ 

Փրկարարները օգնել են գետերի հուների մոտակայքում գտնվող տներում  և մեքենաներում արգելափակվածներին։

Թուրքիայի ԱԻՆ-ը հայտնել է, որ ջրհեղեի հետևանքով Կարաբյուկ գավառում կամուրջ է փլվել, ինչի հետևանքով 13 մարդ է տուժել։ 

Հիշեցնենք, որ մինչ այս մի բնական արհավիրքը Թուրքիայում անտառային հրդեհներ էին, որոնք տարածվել և ընդգրկել էին նաև բնակավայրեր։ 

Տեսանյութում՝ վրացական 1stchannel.1tv.ge-ի անդրադարձը ջրհեղեղին։
 

 

Placeholder