Հունաստանում 18 ուղևորներով նավ է խորտակվել
Աշխարհում
13:27 12/08/2021
Աշխարհ

Հունաստանում 18 ուղևորներով նավ է խորտակվել

Նավը, որում եղել է 18 մարդ, խորտակվել է Էգեյան ծովում գտնվող Միլոշ կղզու մոտակայքում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով տեղական հանրային հեռուստատեսությանը:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Միլոսից 16 ծովային մղոն դեպի հյուսիս-արևմուտք, այդ շրջանում քամին փչում է Բոֆորտի սանդղակով 4-5 բալ ուժգնությամբ:

Միջադեպի վայր են ուղարկվել առափնյա պահպանության երեք պարեկային նավեր, Հունաստանի ռազմածովային նավը, ռազմաօդային ուժերի ուղղաթիռը։ Տարածքում գտնվողները նույնպես կատարում են որոնումներ։

Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսի նավ է խորտակվել ՝ զբոսանավ, թե տուրիստական նավակ ։

Placeholder
Հունաստանում 18 ուղևորներով նավ է խորտակվել