Քամու ուժգնացում է սպասվում
Հասարակություն
17:43 12/08/2021
Հայաստան

Քամու ուժգնացում է սպասվում

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին զգուշացնում են ԱԻ նախարարությունից։

Հանրապետության տարածքում օգոստոսի 12-13-ը, 15-17-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Placeholder
Քամու ուժգնացում է սպասվում