ՊԵԿ. Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքված 1.6 կգ ոսկյա զարդեր
Իրավունք
13:25 13/08/2021
Հայաստան

ՊԵԿ. Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքված 1.6 կգ ոսկյա զարդեր

Օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ Ն.Ա-ի և Կ.Մ-ի մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Հայտնաբերված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:
 

Placeholder
ՊԵԿ. Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքված 1.6 կգ ոսկյա զարդեր