Սանկտ Պետերբուրգում կինը հարսի տնից առևանգել է սեփական որդուն
Իրավունք
18:00 13/08/2021
Աշխարհ

Սանկտ Պետերբուրգում կինը հարսի տնից առևանգել է սեփական որդուն

Սանկտ Պետերբուրգում մայրը որդուն առևանգել է իր հարսի Դարիայի բնակարանից: Այդ մասին  հայտնել է է «360tv.ru» կայքը:

Ինչպես տեղեկացրել է աղջիկը, ընկերոջ մայրը մի քանի անհայտ տղամարդու ուղեկցությամբ է եկել տուն: Նրանք կապել են տղային, հանել բնակարանից և նստեցրել մեքենան: Երեք ժամ անց պարզվել է, որ երիտասարդին տարել են մերձմոսկովյան շրջան:

Առևանգողներով ավտոմեքենան հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մ-10 մայրուղու 47-րդ կիլոմետրից: Բոլոր ուղևորները տեղափոխվել են ոստիկանության բաժին հանգամանքները պարզելու համար: Երիտասարդը հաստատել է առևանգման փաստը: Նրա մայրը տեղափոխվել է մեկուսարան և քրեական գործ է հարուցվեց:

Դարիան նշել է, որ կինը երեք-չորս ամիս առաջ սկսել է ճնշում գործադրել զույգի վրա: Նա հայտարարել էր, որ իր որդին ապօրինի նյութեր է օգտագործում: Դարիան շեշտել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
 

Placeholder
Սանկտ Պետերբուրգում կինը հարսի տնից առևանգել է սեփական որդուն