Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդգար Ղազարյան. Հայաստանը փաստացի ղեկավարում են սովորական խեղկատակներ
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Հուսով եմ Հայաստանի պաշտպանական լրատվությունը չի թարգմանվում այլ լեզուներով և օտարները չեն կարդում պաշտոնական հաղորդագրություններ, ըստ որոնց Ազգային ժողովի նախագահը (պատգամավոր) հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ, նախարարը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկ այլ նախարարի հետ:
Մնում է պաշտոնական հաղորդագրություններ տարածեն, որ վարչապետը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ԱԺ նախագահին, պատգամավորը Facebook-ում Like է դրել նախարարի գրառմանը, փոխնախարարը TikTok-ում նոր տեսանյութ է հրապարակել և այդպես շարունակ:
Հայաստանը փաստացի ղեկավարում են ոչ միայն հայ ժողովրդի թշնամի ու դավաճան աբուլֆազականները, այլև սովորական խեղկատակներ` պետությունը դարձնելով ծաղրի առարկա:
Լուսանկարում ԱԺ պատգամավորի պաշտոնական հանդիպում է ԱԺ պատգամավորի հետ»։