Վանեցյանն այցելել է «Երիտասարդության ուժը» միջոցառման մասնակիցներին
Հասարակություն
09:00 13/08/2021
Հայաստան

Վանեցյանն այցելել է «Երիտասարդության ուժը» միջոցառման մասնակիցներին

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երիտասարդության օրվա առթիվ այցելել է «Երիտասարդության ուժը» խորագրով ամենամյա միջոցառման մասնակիցներին։ Երեկոյան խարույկի շուրջ Վանեցյանը պատասախնել է երիտասարդների հարցերին։

«Հայրենիք» կուսակցության երիտասարդական հավաքն անցկացվում է Գեղարքունիքի մարզում, այն մեկնարկել էր Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ։

«Երիտասարդության ուժը» խորագիրը կրող ամենամյա միջոցառումը համախմբել է Երևանի և ՀՀ մարզերի  հարյուրավոր երիտասարդների։ Հավաքի ընթացքում անցկացվում են ռազմա-մարզական և մշակութային միջոցառումներ։

Ռազմամարզական խաղերի ժամանակ  երիտասարդները ծանոթացել են զենքի գործածության, մարտի վարման կանոններին, տեղում յուրացնում և կատարելագործում են  ռազմարվեստի հմտությունները։












Placeholder
Վանեցյանն այցելել է «Երիտասարդության ուժը» միջոցառման մասնակիցներին