Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախի հիվանդների համար
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիների համար, որոնք բուժվում են Արցախի հիվանդանոցներում և ապրում հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծի մոտ: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինծառայողների արյան նվիրատվությունը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով` ի պատասխան տեղական իշխանությունների՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության դիմումի:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել են կոչին և կամավոր հանձնել իրենց արյունը: Արյան նմուշառումն իրականացրել են խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետները Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում:
«Նվիրատուի արյունը վերցնելուց հետո այն գալիս է լաբորատորիա` վարակիչ լինելու հավանականության և արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտության համար, որպեսզի բացառվի նման դեպքերը: Անհրաժեշտ է հեպատիտի, ՁԻԱՀ-ի, մալարիայի առկայության ստուգումը՝ բացառելու մի շարք վարակները և ստուգելով դոնորի Rh-ը: Դրանց արդյունքում անմիջապես եզրակացություն է արվում ստացողի արյան հետ համատեղելիության վերաբերյալ»,- ասել է արյան փոխներարկման բաժնի պետ Գայանե Ավանեսյանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը հայտնել է, որ մինչ արյան հանձնումը չափվում է յուրաքանչյուր զինծառայողի արյան ճնշումը, անցկացվում բողոքների հետազոտություն և լրացվում են անհրաժեշտ հարցաթերթիկները:
«Արյան հանձնման ընթացակարգի ավարտին յուրաքանչյուր զինծառայողի տրվել է լրացուցիչ սննդի չափաբաժին` շոկոլադի, հյութի և բլիթների տեսքով: Բացի այդ, արյան դոնոր բոլոր զինվորականներին կտրամադրվի լրացուցիչ հանգստյան օր»,- նշվում է հաղորդագրությունում։