Նոր թանգարան Գյումրիում
Մշակույթ
09:33 13/08/2021
Հայաստան

Նոր թանգարան Գյումրիում

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով, սեպտեմբերին Գյումրիում կբացվի Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը։

Թանգարանի հիմնադիր, թուրքագետ Հայկ Դեմոյանը տեղեկացնում է, որ թանգարանի ցուցադրությունը ներկայացնելու է հայկական դրոշների, զինանշանների, եկեղեցական ու աշխարհիկ խորհրդանշանների պատմությունն ու ծագումնաբանությունը՝ համալրված բացառիկ ցուցանմուշներով։

Թանգարանի բացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

«Այս տարվա վեց ամիսների ընթացքում Գյումրիում կազմակերվեց երկու նոր թանգարան և մեկ պատմական ակումբ։

Արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ են․․․»,- նշում է նա։

Placeholder
Նոր թանգարան Գյումրիում