Բարաք Օբամայի հոբելյանական երեկույթից հետո գրանցվել է COVID-19-ի բռնկում
Աշխարհում
16:35 14/08/2021
Հայաստան

Բարաք Օբամայի հոբելյանական երեկույթից հետո գրանցվել է COVID-19-ի բռնկում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ծննդյան 60-ամյակի զանգվածային տոնակատարությունից հետո Մարթա Վայնարդ կղզում արձանագրվել է COVID-19-ի բռնկում: Metro-ի տարածած լուրը ներկայացնում է «Լենտա ռու»-ն:

Մարթա Վայնարդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի դեպքերի հակառեկորդ: Ապրիլից ի վեր առաջին անգամ կորոնավիրուս հայտնաբերվել է 63 մարդու մոտ, բայց տեղի իշխանությունները հայտարարել են, որ չգիտեն, արդյոք դա կապվա՞ծ է ծննդյան տարեդարձի նշման հետ:

Սկզբում ԱՄՆ նախկին առաջնորդը ցանկանում էր մոտ 500 հյուր հրավիրել, սակայն COVID-19 «դելտայի» հնդկական շտամի տարածման ֆոնին հնչած քննադատությունների պատճառով ստիպված եղավ կրճատել նրանց թիվը: Արդյունքում, ԱՄՆ նախկին նախագահի ծննդյան օրը եկել էին 300-400 հյուր, այդ թվում այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Jay-Z-ին, Բեյոնսեն, Քրիսի Թեյգենը և Ջոն Լեջենդը:

Քաղաքական գործչի ներկայացուցիչն ասել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Օբամայի ընտանիքն ու մտերիմ մարդիկ, ինչպես նաև փոխանցել է նրա շնորհակալությունը շնորհավորանքների համար:

Համացանցում Օբամայի տարեդարձի երեկույթից տեսանյութ էր տեղադրվել: Հաղորդվում էր, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով խոստացել էր չեղարկել այն, սակայն նա իր խոսքին տեր չկանգնեց:

Placeholder
Բարաք Օբամայի հոբելյանական երեկույթից հետո գրանցվել է COVID-19-ի բռնկում