14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Առողջություն
11:43 14/08/2021
Հայաստան

14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, 7 մահվան դեպք։ Նման տվյալներ է հրապարակել առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1132 է:

Համավարակից ի վեր Հայաստանում, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել է 5 817 կորոնավիրուսով հիվանդ։

Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  234 227 դեպք, որոնցից  222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում:

 

Placeholder
14.08.2021. Երեկ կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել