CHW. Ադրբեջանը հեռացրել է Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու մի քանի տասնյակ քանդակները
Մշակույթ
12:10 14/08/2021
ԼՂՀ

CHW. Ադրբեջանը հեռացրել է Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու մի քանի տասնյակ քանդակները

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու 51 քանդակը հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է:

Ահազանգը հրապարակել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ու գրառմանը կից հրապարակել լուսանկարն երը։

«CHW- ն մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են»,-նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին  բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը, ինչպես նաև դրանց հանրային հասանելիությանն ապահովմանն ուղղված ծրագրերը։

«Արդյո՞ք դրանց հեղինակները և բնապահպանները ներգրավված էին դրանց հեռացման գործում: Արդյո՞ք հեռացումը համահունչ է քաղաքի համար Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին»,-հարցեր են հնչեցնում կազմակերպությունից։

Նշենք, որ այգում տեղադրված էին ինչ հայ, այնպես էլ օտարերկրացի քանդակագործների աշխատանքներ։



Placeholder
CHW. Ադրբեջանը հեռացրել է Շուշիի կերպարվեստի թանգարանի այգու մի քանի տասնյակ քանդակները