Սերժ Սարգսյանը ծանոթացել է Ամարասում իրականացվող  մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին
Մշակույթ
10:24 14/08/2021
Հայաստան

Սերժ Սարգսյանը ծանոթացել է Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին

Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է  Ամարասի վանական համալիր։

Ինչպես հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող  մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:

Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներից, Սերժ Սարգսյանի հետ Ամարասում են եղել Արցախի երկրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ գեներալ-մայոր, Արցախի հերոս Սամվել Կարապետյանը։









Placeholder
Սերժ Սարգսյանը ծանոթացել է Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին