Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երկրորդ տեղն են գրավել ԱՄՆ-ում
Սպորտ
14:43 16/08/2021
Հայաստան

Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երկրորդ տեղն են գրավել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ քաղաքում տեղի է ունեցել Lake Placid Ice Dance International մրցաշարը: Հայտավորված 18 զույգերի շարքում է եղել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած  Թինա Կարապետյան-Սիմոն Պրուքս Սենեկալ երկյակը, գրում է ՀԱՕԿ։

Որակավորման փուլում գերազանցելով բոլոր մրցակիցներին, մեր գեղասահորդները առաջին տեղով մտան եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր հաշվարկում առաջ թողեցին միայն ամերիկացիներին ու արժանիորեն կանգնեցին պատվանդանի երկրորդ աստիճանին:

Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում սեպտեմբերի 20-ին կմեկնարկի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարը: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և նշած զույգը:

Չինաստանում 2022թ. փետրվարին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար գեղասահորդները Գերմանիայի ստուգատեսում պետք է տեղ զբաղեցնեն լավագույն հնգյակում:

Placeholder
Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երկրորդ տեղն են գրավել ԱՄՆ-ում