Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 70-ի
Աշխարհում
14:52 16/08/2021
Աշխարհ

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 70-ի

Թուրքիայի տարածքի Սև ծովի ափամերձ հատվածում՝ Կաստամոնու, Սինոպ և Բարտին նահանգներում տեղատարափ անձրևների, ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին հայտնել է «Hürriyet Daily News»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմնին (AFAD):

Կիրակի օրը հաղորդվել էր 64 մահվան դեպքերի մասին: Զեկուցվել է նաև, որ տարերային աղետի հետևանքով տուժել է 284 մարդ, 76-ը համարվում են անհետ կորած: Թուրքիայի նախագահը  տարերայաին աղետի գոտի էր հայտարարել հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոպ և Բարթին նահանգները, որոնք տուժել են ջրհեղեղներից և սելավներից:

Ըստ թերթի՝ աղետի հետևանքով Կաստամոնուում զոհվել էր 60 քաղաքացի, 9-ը՝ Սինոպ նահանգում և մեկը Բարթին նահանգում: Ինչպես հայտնում է AFAD-ը, այս պահին 47 մարդ անհետ կորած է համարվում:

Ըստ գերատեսչության, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ ներգրավելով ավելի քան 8 հազար մարդ,  հազարից ավել մեքենա և 21 ուղղաթիռ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետի տարածքից տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների հեղեղվելու պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում ՝ Բարթին-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է: Կաստամոնու նահանգի Բոզկուրտ քաղաքում սելավի պատճառով մի քանի բազմահարկ շենքեր են փլուզվել, փրկարարներն աշխատում են փլատակների վրա:

Placeholder
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 70-ի