Երկրաշարժ  Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք
Հասարակություն
09:20 16/08/2021
Հայաստան

Երկրաշարժ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով  Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում 3-4 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ  գրեթե նույն հատվածում երկրաշարժ էր գրանցվել դրանից մի քանի ժամ առաջ։ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

Placeholder
Երկրաշարժ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք