Կամչատկայում 4 հազար մետր բարձրության հրաբխից ընկած զբոսաշրջիկները ողջ են մնացել
Քաղաքական
16:57 17/08/2021
Աշխարհ

Կամչատկայում 4 հազար մետր բարձրության հրաբխից ընկած զբոսաշրջիկները ողջ են մնացել

Կլյուչևսկոե հրաբխի վրա, ավելի քան 4 հազար մետր բարձրությունից սառցադաշտով իջնելիս  զբոսաշրջային խմբի անդամները սայթաքել են, մոտ 1 կմ ընկել ներքև և ողջ մնացել: «Գազետա ռու»-ի փախանցմամբ, այդ մասին հայտնել է Life-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականի տվյալներով, մեծ բարձրությունից վայր ընկած ռուսներն են՝ 35-ամյա Ալեքսանդր Ֆիլյաևը և 33-ամյա Անդրեյ Նիկոնորովը:

Փրկարարներին դեռ չի հաջողվում արագորեն հրաբխի լանջով հասնել դեպքի վայր: Բացի այդ, նրանց մոտ անհնար է փրկարարական ուղղաթիռ ուղարկել, քանի որ այն նման բարձրության վրա չի կարող թռչել:

Զբոսաշրջային խմբում եղել է 12 մարդ: Դեռ պաշտոնապես չի հաստատվել Ռուսաստանի քաղաքացիների հետ Կամչատկայում տեղի ունեցած միջադեպը: 

Առաջիկայում դեպքի վայր կարող է մեկնել Մի-8 ուղղաթիռը:

Placeholder
Կամչատկայում 4 հազար մետր բարձրության հրաբխից ընկած զբոսաշրջիկները ողջ են մնացել