Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում
Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում: Այս մասին տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»՝ հղում անելով ուղևորներից մեկին։
Հաղորդվում է, որ ինքնաթիռի հրամանատարն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Բաթումիի օդանավակայանում, սա վրացական ավիափոխադրող Georgian airways-ի և հայկական ավիաընկերության Armenia ավիաընկերության համատեղ թռիչքն է:
Օդանավակայանի աշխատակիցներն այս փուլում տեղեկություն չունեն, թե երբ է օդանավը վայրէջք կատարելու:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։