Սպորտը ընդարձակվում է
Սպորտ
09:42 17/08/2021
Աշխարհ

Սպորտը ընդարձակվում է

Ավստրալիայի նեթբոլի ֆեդերացիան  մտադիր է  մարզաձևը  ներառել  «Բրիսբեն  - 2032» ամառային օլիմպիական խաղերում : Իսկ մեկ այլ՝  կրիկետի մեդալները հնարավոր է խաղարկվեն  «Լոս Անջելես -2028» ում: Վերջինի նախաձեռնությանը աջակցում են Հնդկաստանի, Զիմբաբվեի, Անգլիայի և Ուելսի ազգային ֆեդերացիաները: Ստեղծվել է  հատուկ աշխատանքային խումբ, որը ՄՕԿ -ին և «Լոս Անջելես - 2028»   կազմկոմիտեին կներկայացնի հայտը: Փաստարկն այն է, որ  ԱՄՆ -ում, այդ մարզաձևով զբաղվում է մոտ 30 միլիոն մարդ և աշխարհում  ունի միլիարդից ավելի երկրպագու:

Կրիկետը միայն մեկ անգամ է ներկայացված եղել մոլորակի  գլխավոր  մարզահանդեսում ՝ 1900թ. Փարիզում կայացած  խաղերին:

Սամբոյի միջազգային ֆեդերացիան  նույնպես  նպատակ ունի ընդգրկվել  2028թ. խաղերի ծրագրում: ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը նաև հիշեցնում է, որ  Տոկիոյում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 138 -րդ նստաշրջանում որոշում է կայացվել սամբոյի լիարժեք ճանաչման վերաբերյալ:

 

Placeholder