«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր և միջին ձեռնարկատերերի համար
Տնտեսություն
15:17 17/08/2021
Հայաստան

«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր և միջին ձեռնարկատերերի համար

Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր և միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն և ընդլայնմանը:

Կոնվերս Բանկից հայտնում են, որ պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար:  Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է  բանկային հաշիվների շարժի հիման վրա:

Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝  36 ամիս է:
Առաջիկայում «Կոնվերս-Ֆաստ պլյուս»-ի շրջանակում վարկավորումը հասանելի կլինի նաև Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակում, ինչը թույլ կտա շահառուներին ստանալ  ֆինանսական միջոցներ առանց բանկ այցելելու, սեղմ ժամկետներում:

Վարկավորման մանրամասները՝ այստեղ։

ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակ։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Placeholder
«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր և միջին ձեռնարկատերերի համար