Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին
Քաղաքական
17:12 17/08/2021
Աշխարհ

Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել քննարկել հարևան պետություններում Աֆղանստանից փախստականների ընդունման հնարավորությունը, նախքան ԵՄ-ում նրանց տեղակայումը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Նախքան կոնտինգենտի մասին խոսելը նախ պետք է խոսենք Աֆղանստանի հարևանությամբ փախստականների համար հուսալի հնարավորությունների մասին։ Երկրորդ քայլը կլինի դիտարկել եվրոպական երկրներում փախստականների վերահսկվող և աջակցվող ընդունելությունը»,- ասել է Մերկելը։

Նա ավելացրել է, որ ԵՄ երկրների դիրքորոշումը այս հարցում այնքան էլ պարզ չէ:

Placeholder
Մերկելը խոսել է ԵՄ երկրներում աֆղան փախստականների ընդունման մասին