ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Քաղաքական
11:12 17/08/2021
Հայաստան

ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը

Ազգային Ժողովի նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Երասխում ու Գեղարքունիքում թշնամու գնդակից ընկած զինծառայողների հիշատակը։

«Դուք տեղյակ եք, որ երեկ մենք զոհեր ենք ունեցել սահմանին, առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Նույն օրը  ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:


 

Placeholder
ԱԺ նիստի մեկնարկին հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը