Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին
Քաղաքական
11:25 17/08/2021
Աշխարհ

Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները երեքշաբթի ընդհանուր համաներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար և կոչ են արել վերսկսել աշխատանքը պետական հաստատություններում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Բոլորի համար համընդհանուր համաներում է հայտարարված, ուստի դուք պետք է լիովին վստահությամբ վերադառնաք սովորական կյանքին»,-ասվում է թալիբների հայտարարության մեջ:

«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ վայր է դրել լիազորությունները արյունահեղություն թույլ չտալու համար և լքել երկիրը:

Արևմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատան աշխատակիցներին:

Placeholder
Թալիբները հայտարարել են Աֆղանստանի կառավարության պաշտոնյաների համընդհանուր համաներման մասին