Տիգրան Աբրահամյան. Իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել
Քաղաքական
10:38 17/08/2021
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, վերլուծելով երեկվա ընթացքում պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունները, գրում է.

«Պատերազմի ողբերգական և դրան հաջորդած խայտառակ գործընթացի հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։

Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել։

Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք պետք է կարգի բերել, կահավորել/լրակահավորել, եթե չկան կամ տարրական նորմերին չեն համապատասխանում, ապա արագ պետք է զրոյից կառուցել։

Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր՝ փորձելով մեծացնել ճնշումը։ Սա ենթադրում է, որ իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել»։

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել