Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները
Քաղաքական
14:23 17/08/2021
Աշխարհ

Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները

Թուրքիան այս պահին դրական է ընկալում Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ուղերձները: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը,վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք շարունակում ենք աջակցել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը և վերջինիս խաղաղության և կայունության հաստատմանը: Ներկա պահին մենք դրական ենք ընդունում թալիբների ուղերձները և շարունակում ենք երկխոսություն պահպանել բոլոր կողմերի, այդ թվում ՝ թալիբների հետ»,-ասել է Չավուշօղլին։

Մինչդեռ օգոստոսի 15 -ին Չավուշօղլին ասել է, որ Անկարան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները Աֆղանստանում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների վերաբերյալ։

Placeholder
Չավուշօղլին ասել է, որ Թուրքիան դրական է ընկալում Աֆղանստանում թալիբների ուղերձները