Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների այցն Ամարասի վանական համալիրներ
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների անվտանգությունը Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարասի վանական համալիր այցելելիս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Խնդիրն է դրված ուխտագնացներին ուղեկցել Ամարասի վանական համալիր: Այս համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,-ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղաղապահներն ուղեկցել են Ստեփանակերտից Մարտունու շրջան ժամանած ուխտավորներին, որոնք ներկա են գտնվել Հայ առաքելական եկեղեցու վանքում մատուցված պատարագին: