«Կինոտավրի» մրցութային ծրագրում է Սերգեյ Օսիպյանի ֆիլմը
Մշակույթ
11:29 18/08/2021
Աշխարհ

«Կինոտավրի» մրցութային ծրագրում է Սերգեյ Օսիպյանի ֆիլմը

Ռուսական «Կինոտավր» կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը կինոստեղծողներից ստացել է 104 դիմում: ՏԱՍՍ-ին փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին հայտնել է, որ սա ռեկորդային թիվ է:

Նա նշել է, որ փառատոնի մրցույթային ծրագրում 104-ից ընդգրկվել է 15 ֆիլմ: Կինոփառատոնի մրցույթային ծրագրում է ընդգրկած նաև հայազգի ռուս ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սերգեյ Օսիպյանի «Անծանոթուհու դիմանկարը» ֆիլմը:

«Կինոտավր» 32-րդ կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 18-25-ը Սոչիում:

Placeholder