Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Քաղաքական
12:29 18/08/2021
Տարածաշրջան

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Ստամբուլում: Հանդիպումը կայացել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսին Ադրբեջանի ՊՆ ղեկավարի մասնակցության շրջանակներում: Այս մասին գրում է Սպուտնիկ Ադրբեջանը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը, մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Հասանովը IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսում ուսումնասիրել է տարբեր ընկերությունների կողմից արտադրված զենքը, սարքավորումները և ռազմական տեխնիկան: Հասանովը հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության ASELSAN, ROCKETSAN, HAVELSAN, ASPILSAN և մի շարք այլ ընկերությունների ղեկավարների հետ:

Placeholder
Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր