ԱՆ. Կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում
Առողջություն
17:42 18/08/2021
Հայաստան

ԱՆ. Կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու մանրամասնում, որ նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:

Հերթական  ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:

Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում: 

ԱՆ-ից հիշեցնում են.

• փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
• COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
• կրե՛ք դիմակ,
• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։

Placeholder
ԱՆ. Կորոնավիրուսի նոր շտամների հայտնաբերումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում