Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան
Իրավունք
12:54 18/08/2021
Հայաստան

Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ 149.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործի հետ:

Նա նշեց, որ տվյալ մեղադրյալի շրջանակում կրկին գործ ունեն Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հետ, որը հավատ չներշնչող ցուցմունք է, գործում առկա այլ ապացույցների հետ եթե համադրեն, հերքվում են:

«Մենք ոնց կարող ենք հավատալ մի մարդու, որը 4 անգամ տվել է ցուցմունք, բոլոր ցուցմունքները հակասական են: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ավետյանը ցուցմունքները տվել է այն բանից հետո, երբ նա կալանավորվել է, ազատվել է արգելանքից այն ժամանակ, երբ այդ ցուցմունքներն առերես պնդել է Առուշ Առուշանյանի հետ:

Միանշանակ, յուրաքանչյուրը կարող է ասել, որ այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց  չգրված կանոնը: Դա ուղղակի ակնհայտ է»:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է հուլիսի 16-ին: 

Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է յուրացնելուն կամ վատնելուն, հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է.
«Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը առանձնապես խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։

Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է  Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։

Placeholder
Այստեղ գործել է ցուցմունք ազատության դիմաց չգրված կանոնը. Էրիկ Ալեքսանյան