Թրամփն ասել է, որ կուրախացնի ամերիկացիներին 2024 թվականին
Քաղաքական
11:05 18/08/2021
Աշխարհ

Թրամփն ասել է, որ կուրախացնի ամերիկացիներին 2024 թվականին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին պետության ղեկավարի ընտրությունների իր ծրագրերը ուրախացնելու են ամերիկացիներին:
Նա ընդգծել է, որ դրանց բովանդակությունը դեռ չի կարելի բացահայտել։

«Այն պատճառով, որ քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենքները բարդ են և աներևակայելի հիմար, ինձ չի կարելի պատասխանել այդ հարցին»,- պարզաբանել է ԱՄՆ-ի նախկին նախագահը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին դուր կգա այն, ինչին ինքը պատրաստվում է։
«Մեր ընկերներից շատերը երջանիկ կլինեն»,- ասել է նա:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-2020 թվականներին: Նրան փոխարինել է դեմոկրատ Բայդենը: Թրամփը չի բացառում, որ իր թեկնածությունը առաջադրվելու է 2024 թվականին:

Placeholder