Հիանալի «Փափլիկը»՝ Հայաստանից
Մշակույթ
15:33 18/08/2021
Հայաստան

Հիանալի «Փափլիկը»՝ Հայաստանից

Սեպտեմբերին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը Գի դը Մոպասանի «Փափլիկը» ներկայացմամբ կմասնակցի Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական փառատոնին:

«Հիանալի ««Փափլիկը»՝ ներկայացում Հայաստանից:  Վառ, դինամիկ պատմություն նուրբ և սուր հումորով: Ժամանակին Գի դը Մոպասանի համանուն այս պատմվածքն էր, որ գրեթե անմիջապես 29-ամյա դեբյուտանտին դարձրեց Ֆրանսիայի առաջին գրողներից մեկը:

Ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանը՝ թատերական Հայաստանի ամենավառ աստղերից մեկը, «Փափլիկը» վերածեց հետաքրքրաշարժ ճանապարհորդության կեղծ հայրենասիրության և անկեղծ բարության, վախկոտության և քաջության, իդեալների և հիասթափությունների ալիքների միջով:

Քիչ բառ `շատ զգացմունքներ, որոնք բոլորին պարզ են առանց թարգմանության:

Շատ գեղեցկություն՝ տեսողական և դերասանական:

Բոլորովին վերջերս « Փափլիկը» -ն արդեն հմայել է մոսկովյան հանդիսատեսին և ահա այժմ այն շտապում է Վլադիվոստոկ:

Սեպտեմբերի 28 և 29, Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմ»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում:

«Փամփիլը» ներկայացման բեմադրիչն է Նարինե Գրիգորյանը, ռեժիսորը՝ Յուրի Կոստանյանը, երաժշտական ձևավորումը` Նարեկ Բաղդասարյանի: 

Նշենք՝ Գի դը Մոպասանի «Ճարպագունդը»  ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացման   առաջնախաղը կայացել է 2020 թ. հունվարի 13-ին:

«Ճարպագունդը» նովելը հայերեն հրատարակվել է 1913-ին: 
 

Placeholder