18.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել
Առողջություն
11:35 18/08/2021
ԼՂՀ

18.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 17-ին կատարվել է 64  թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  10946  քաղաքացու հետազոտություն, որից 1008-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 

Placeholder
18.08.2021. Արցախում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել