G7-ի երկրները Աֆղանստանին նվիրված վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն
Քաղաքական
14:28 18/08/2021
Աշխարհ

G7-ի երկրները Աֆղանստանին նվիրված վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն

Իսլամական արմատական «Թալիբան» շարժման գրոհայինների կողմից Քաբուլում իշխանության զավթումից հետո G7-ի երկրները մտադիր են վիրտուալ գագաթնաժողով անցկացնել՝ հետագա գործողությունները քննարկելու համար: Այս մասին գրում է DW-ն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ գագաթնաժողով կհրավիրեն «համատեղ ռազմավարությունը և հետագա քայլերը քննարկելու համար։ Այս մասին նախօրեի երեկոյան՝ օգոստոսի 17 -ին, հայտարարել է Սպիտակ տունը ՝ երկու ղեկավարների հեռախոսազրույցից հետո:

Բայդենն ու Ջոնսոնը քննարկել են «Աֆղանստանի նկատմամբ ապագա քաղաքականության հարցում դաշնակիցների և ժողովրդավարական գործընկերների միջև շարունակական համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը»։  Ի թիվս այլնի, խոսվել է լրացուցիչ հումանիտար օգնության, փախստականներին և սպառնալիքի տակ գտնվող այլ աֆղանցիներին օգնության մասին:

Ավելի վաղ Թալիբանը մամուլի ասուլիս էր հրավիրել Քաբուլում, որտեղ հայտարարել էին պատերազմի ավարտի եւ համընդհանուր համաներման մասին: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը նաև ասել էր, որ Աֆղանստանում կանայք կարող են շարունակել աշխատանքը, եթե նրանց աշխատանքը համապատասխանում է «իսլամի սկզբունքներին»:
 

Placeholder
G7-ի երկրները Աֆղանստանին նվիրված վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն