Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ
Քաղաքական
15:24 18/08/2021
Տարածաշրջան

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ

Այսօր՝ օգոստոսի 18 –ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, փոխադարձ հետաքրքրություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում և կոչ են արել առանցքային ազգային ուժերին հնարավորինս արագ ապահովել անվտանգությունն ու օրենքը երկրում:

Անդրադարձ է կատարվել միջազգային և երկկողմ օրակարգի այլ հարցերի: Դիտարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը ամենաբարձր և բարձր մակարդակներով:
 

Placeholder
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ