Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների
Քաղաքական
12:17 18/08/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների

Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Մեծ Բրիտանիան կընդունի 20,000 աֆղան փախստականի: Այս մասին գրում է Euronews-ը։

«Մենք երախտագիտության պարտք ենք բոլոր նրանց, ովքեր աշխատել են մեզ հետ՝ վերջին 20 տարում Աֆղանստանն ավելի լավը դարձնելու համար: Նրանցից շատերը, հատկապես կանայք, այժմ շտապ մեր օգնության կարիքն ունեն», - ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ջոնսոնն խորհրդարանին վաղ հետ է կանչել՝ ծրագիրը օրենսդիրներին ներկայացնելու համար։

Ըստ ծրագրի, Բրիտանիան կընդունի 5000 աֆղանցիների առաջին տարում՝ առաջնահերթությունը տալով նրանց, որոնց նկատմամբ առկա է «սպառնալիք ներկա ճգնաժամից», մասնավորապես, կանանց, աղջիկներին և կրոնական փոքրամասնություններին:

20 հազար սիրիացի փախստականների վերաբնակեցման նմանատիպ ծրագիր գործում էր յոթ տարվա ընթացքում՝ 2014 -ից 2021 թվականը:
 

Placeholder
Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել 20 հազար աֆղան փախստականների