Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում
Տարածաշրջան
09:53 18/08/2021
Տարածաշրջան

Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում

Վրաստանում բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Jnews-ի հաղորդմամբ, համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհուրդի օգոստոսի 17-ի նիստում:

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել:

«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Օգոստոսի 17-ից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը», - ասել է Տիկարաձեն:

Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում էր կայացրել պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքներում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ:

Placeholder
Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում