Սոս Հակոբյան. Այս ինչ գավառական  վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս
Քաղաքական
13:27 19/08/2021
Հայաստան

Սոս Հակոբյան. Այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակմանը, գրում է.

«Հիմա կարո՞ղ է վարչապետի աթոռին բազմածը խելամիտ բացատրություն տալ այս ինչ գավառական  վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս:

Ավելի կոնկրետ, պետք է հարցնել, թե ինչով էր պայմանավորված նախկին-ներկա ԱԽՔ-ին ԱԳՆ տեղավորելու օպերացիայի անփառունակ վախճանը: Եթե, օրինակ ռուսներն են համապատասխան վայր ուղարկել նման նշանակման հեռանկարը, արդյո՞ք դա կապված է վերջինիս՝ աշխարհաքաղաքական դերակատարների հետ ունեցած իր ինտիմ-քաղաքական սիրախաղերով:

Իսկ, եթե էվոլուցիայի արդյունքում մի քիչ քաղաքական հոտառություն ձևավորած լինեին, գոնե կճշգրտեին ժամերը գործընկերների հետ մինչև Արմեն Գրիգորյանի մերժված լինելու ապացույցը բոլորիս աչքը հանրային կերպով մտցնելը»։

Placeholder
Սոս Հակոբյան. Այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս